Ռուսաստանում նահանգապետի թեկնածուները 7 մետրանոց ժայռից թռիչքի քննություն են հանձնում

  • Քաղաքականություն - 10 Հոկտեմբերի 2017, 15:30
Ռուսական РБК գործակալությունը տեսանյութ է ստացել, որում երեւում է՝ ինչպես են Ռուսաստանի նահանգապետերի թեկնածուները 7 մետրանոց ժայռից թռնում ջրի մեջ: Դա նախագահի աշխատակազմի համար կադրային ռեզերվի պատրաստման շրջանակում մարզման ծրագրի մաս է:

Նահանգապետերի թեկնածուները թռիչքներ են կատարում Սոչիի մոտ գտնվող Ագուրի ջրվեժի տարածքում: Գործակալությունը նշել է, որ տեսանյութի իսկությունը հաստատել է ծրագրի մասնակիցներից մեկը:

Բացի ժայռից թռիչքից մարզման մասնակիցները երկու ժամանոց քայլարշավ են արել: 


Ամենաընթերցվածը