Տխրահռչակ Ագրամունտը հրաժարական տվեց

  • Քաղաքականություն - 06 Հոկտեմբերի 2017, 16:27
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրել է իր Twitter-ի էջում:

«Այսօր անձնական պատճառներով ես որոշել եմ այլեւս չնախագահել ԵԽԽՎ–ում», գրել է Պեդրո Ագրամունտը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատվիրակները պլանավորում էին աշնանային նստաշրջանի ընթացքում քվեարկություն անցկացնել Ագրամունտի հրաժարականի հարցով։

Իմպիչմենտի նախագիծը կապված է նրա հետ, որ այս տարվա մարտին ԵԽԽՎ-ի ղեկավար Պեդրո Ագրամունտն ուղեւորություն է կատարել Սիրիա, ինչը նրա հասցեին խիստ քննադատություն առաջացրեց ինչպես այդ կառույցի ներսում, այնպես էլ Եվրախորհրդարանի կողմից: Այդ ուղեւորությունը կազմակերպել էր Ռուսաստանը քարոզչական նպատակներով:

Ագրամունտը նաեւ բացահայտ լոբբինգ էր անում Ադրբեջանի օգտին եւ կասկածվում է կոռուպցիոն կապերի մեջ:

Ամենաընթերցվածը