Խնդրեմ, քննեք 1921 թ. հուլիսի 5-ի որոշումը. Նորատ Տեր-Գրիգորյանցը փաստի առաջ է կանգնեցրել Վալենտինա Մատվիենկոյին

  • Քաղաքականություն - 18 Սեպտեմբերի 2017, 19:03
Ռուսաստանում արեւմտահայերի կոնգրեսը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահին կոչ է արել քննարկել 1921 հուլիսի 5-ին Ղարաբաղը Ադրբեջանին ապօրինի փոխանցելու հարցը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան–Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ռազմական–քաղաքական գործիչ Նորատ Տեր Գրիգորյանցը։

«Ես ղեկավարում եմ արեւմտահայերի կոնգրեսը, մենք աշխատում ենք Դաշնության խորհրդում եւ Պետդումայում ղարաբաղյան հարցի կարգավորման եւ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ու շրջափակումն հանելու ուղղությամբ։ Վերջերս մենք նամակ էինք գրել Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյին՝ նշելով, որ նա հարցազրույցում ասել էր, թե Դաշնության խորհուրդը կքննարկի Ղրիմն ապօրինի կերպով Ուկրաինային  հանձնելու հարցը։ Ահա, խնդրեմ, քննե՛ք նաեւ 1921 հուլիսի 5-ին Ղարաբաղը Ադրբեջանին ապօրինի փոխանցելու հարցը»,– ասել է Տեր Գրիգորյանցը։

Ամենաընթերցվածը