Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել էր Վրաստանին. Վիգեն Սարգսյան

  • Քաղաքականություն - 13 Սեպտեմբերի 2017, 18:47
Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել էր Վրաստանին, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չէր մասնակցնելու, այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հարցին:

«Իրոք զավեշտի է հասցված այդ քննարկումը: Մեր զինված ուժերը յուրաքանչյուր տարի մասնակցում են հարյուրավոր միջոցառումների՝ երկկողմ և բազմակողմ: Մենք տարեկան մասնակցում ենք հարյուրավոր միջոցառումների, չենք մասնակցում հարզարավոր միջացառումների: Կոնկրետ այն զորավարժությունը, որն արծարծվում էր մամուլում այս օրերին, ի սկզբանե հայկական կողմն այդ զորավարժությանը մասնակցելու որոշում չի ունեցել: Եվ դեռևս մարտ ամսին օֆիցիալ տեղեկացրել ենք գործընկերներին, որ այդ զորավարժությանը չենք մասնակցելու՝ ելնելով այդ զորավարժության և ՆԱՏՕ-ի հետ մեր փոխգործակցության խնդիրների չհամընկնելուց՝ մեր օրակարգային հարցերին չանդրադառնալու առումով», ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ շաբաթներ առաջ Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության, որտեղ ունեցել ենք լուծելու խնդիր, դա համընկնել էր Հայաստանի օրակարգի ու խնդիրների հետ:

Ամենաընթերցվածը