Ռուսաստանը դժգոհ է շաքարավազի շուկայում Ղազախստանի և Բելառուսի մրցակցությունից

  • Քաղաքականություն - 13 Սեպտեմբերի 2017, 11:19
Ռուսաստանը կարող է սահմանափակել է Բելառուսից և Ղազախստանից շաքարավազի ներմուծումը, Վեդոմոստիին ասել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը: Նրա խոսքով, այդ երկրները շաքարավազի հումք են ներմուծում, մշակում և հետո էժան գնով վաճառում Ռուսաստանում:

«Մի կողմից մեզ մոտ շաքարի գերարտադրություն կա, որը պետք է արտահանենք: Մյուս կողմից գործընկերների՝ Բելառուսի և Ղազախստանի անբարեխիղճ քաղաքականությունն է, որոնք երրորդ երկրների շաքարավազ են բերում մեր շուկա», - ասել է Տկաչովը: Նրա խոսքով, օգոստոսի սկզբի համեմատ շաքարավազի գինը մոտ կրկնակի նվազել է՝ կազմելով 26 ռուբլի 1 կգ դիմաց:

Այդ պատճառով շաքարավազ արտադրող ռուսական ընկերություններն անմրցունակ են դառնում, և շատ ձեռնարկություններ սնանկանալու շեմին են:

Տկաչովը նշել է, որ պետք է միջոցառումներ ձեռնարկել ԵՏՄ շուկայի կարգավորման համար: 

Ամենաընթերցվածը