Հայաստանը կդառնա ԵՏՄ միակ երկիրը, որ պայմանագիր կունենա ԵՄ-ի հետ. Ֆրանսիայի դեսպան

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 21:26
Այն օրը, երբ ստորագրվի Հայաստան-ԵՄ պայմանագիրը, կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան դրա համար, այդ ժամանակ Հայաստանը կդառնա միակ երկիրը, որը լինելով ԵՏՄ անդամ՝ միաժանակ պայմանագիր կունենա ԵՄ-ի հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպան ժամանակ նշել է Հայաստանում Ֆրասնիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով փաստին, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է և միաժամանակ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր է ստորագրելու:

«Այդ պայմանագիրը հավակնոտ, երկխոսությունների հեռանկար ունեցող, Հայաստանի համար գործունեության լայն հորիզոններ բացող, համարձակ ծրագիր կլինի», ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Ամենաընթերցվածը