Սաակաշվիլիի Ուկրաինա մտնելու գործով ձերբակալվել է 5 հոգի

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 18:38
Ուկրաինայի ոստիկանությունը 5 հոգու է ձերբակալել «Շեգինի» անցակետի իրադարձությունենրի գործով, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ այդ անցակետով Լեհաստանից Ուկրաինա էր մտել Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին:

Սաակաշվիլիի գործով հարցաքննվել է 100 մարդ, մի շարք պատգամավորների էլ ծանուցագրեր են ուղարկվել հարցաքննության համար:

Ուկրաինայի իրավապահները գործ են հարուցել 4 հոդվածով՝ մարդկանց անօրինական տեղափոխում պետական սահմանով, իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն, սպառնալիք ոստիկանի նկատմամբ, հասարակական կարգի խմբակային խախտում:

Ամենաընթերցվածը