Վրաստանի մայրաքաղաքում ադրբեջանցի է սպանվել

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 18:29
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիյում սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի քաղաքացի է սպանվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական gununsesi.info-ն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքացու սպանության դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցել, ընթանում է հետաքննություն:

Ադրբեջանի սպանված քաղաքացին Ռուսաստանի Դաշնությունում սպանություն կատարելու մեղադրանքով գտնվել է հետախուզման մեջ:

Ամենաընթերցվածը