Ադրբեջանի զինվորական դատախազությունը շարունակում է քննել մայիսին բացահայտված «Լրտեսական» խմբի գործը

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 18:01
Ադրբեջանի դատախազությունը շարունակում է քննել ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջանում «Հայաստանի համար լրտեսություն իրականացնելու» կասկածանքով ձերբակալված խմբի գործով քննությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

«Լրտեսների» գործի քննության ընթացքի մեջ լինելու մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ գեներալ-մայոր Իլգար Մուսաևը: 

Ընթացիկ տարվա մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարությունն ու պետական անվտանգության ծառայությունը հայտնել էին, որ  մի խումբ զինվորականներ և քաղաքացիական անձինք մեղադրվում են հայկական հետախուզական ծառայության հետ համագործակցելու մեջ:

Այս գործով ձերբակալվել էր ընդհանուր առմամբ 9 անձ: Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն` այս 9 անձանցից ոչ ոք ներկայումս կենդանի չէ և նրանց նկատմամբ իրականացվել է արտադատարանական մահապատիժներ:

Ամենաընթերցվածը