ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն այլընտրանք չկա. ՀՀԿ

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 18:01
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր նորից է հայտարարել, որ Հայաստանը չի վերանայելու իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին: Արդեն մոտ մեկ ամիս է՝ Ելքի նախաձեռնությունից ի վեր, նա ամեն օր հայտարարում է Հայաստանի համար պրո-ռուսական այդ կառույցների անայլընտրանքայնության մասին, ավելացնելով, որ անդամակցության որոշումը կայացվել է՝ ելնելով պետական շահից:

Ինչպես ասել է ԲՀԿ պատգամավորներից մեկը՝ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե ինչ է կատարվել ու ինչ է կատարվում:

Հասկանում են այդ թվում ՀՀԿ-ում: Տեղի են ունենում իրադարձություններ ու զարգացումներ, որոնց արդյունքում Հայաստանը պարզապես դուրս է մնալու այդ կառույցներից, եթե իհարկե դրանք ընդհանրապես պահպանվեն:

Հայաստանի դուրս մնալու տեխնոլոգիան ու գործընթացն առանձին խոսակցության թեմա է, այն կապված է համալիր խնդիրների հետ ու տեղի է ունենալու արդեն մեր կամքից անկախ, ավելի ճիշտ՝ Հայաստանին չեն հարցնելու:

Հայաստանին հարցնելու իմաստ չկա, հաշվի առնելով հայկական այսպես ասած քաղաքական ու բիզնես «էլիտաների» բնույթը, «էլիտաներ», որոնք ընդունակ չեն լինել քաղաքական գործընկերներ: Դրա լավագույն ապացույցը անդամակցության ընթացքն էր պրո-ռուսական բլոկներին:

Միով բանիվ, այդքան էլ շատ ժամանակ չի մնացել, եւ հեռու չէ այն պահը, երբ Շարմազանովն ու մյուսները կհայտարարեն, որ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն այլընտրանք չկա: Այդ ժամանակ առավել ակտուալ կդառնա հարցը, թե այնուամենայնիվ ինչու, ինչպես Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին եւ ինչ հանգամանքներում:

Ամենաընթերցվածը