Հարյուր հազարավոր կատալոնացիներ անկախության երթ են իրականացրել

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 16:27
Հարյուր հազարավոր կատալոնացիներ ցույցի են դուրս եկել Բարսելոնայի փողոցներում՝ աջակցություն հայտնելու երկրամասի անկախությանը: Երեք շաբաթից հանրաքվե է կայանալու, որին Իսպանիայի կենտրոնական իշխանությունները դեմ են հանդես գալիս:

Մադրիդը հոկտեմբերի 1-ին կայանալիք հանրաքվեն անօրինական է համարում: Կատոլոնիայի խորհրդարանը, որտեղ մեծամասնություն ունեն անկախության կողմնակից ուժերը, օրենք է ընդունել Իսպանիայից անջատվելու մասին, եթե կատալոնացիները կողմ քվեարկեն դրան:

Վերջին հարցումները ցույց են տվել, որ կատալոնացիների կարծիքը գրեթե հավասար կիսված է: 

Ամենաընթերցվածը