Հայաստանում Գերմանիայի դեսպանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին որեւէ խոչընդոտ չի տեսնում

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 15:18
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայումս որեւէ խոչընդոտ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Ես կարող եմ միայն վերահաստատել եւ կրկնել դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերը, որ ԵՄ-ն պատրաստ է կնքել համագործակցության համաձայնագիրը  նոյեմբերին: Նոր համաձայնագիրը մեծ հաջողություն եմ համարում, եւ կարծում եմ՝ եթե ստորագրվի, այն մեծ հնարավորություն կընձեռի՝ խորացնելու Հայաստանի եւ  Եվրամիության միջեւ համագործակցությունը»,- ասաց դեսպանը:

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արեւելյան գործընկերության՝  նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:

Ամենաընթերցվածը