Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 14:37

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այց կկատարի Ռուսաստան՝ Սոչի: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Mehr News Agency-ն:

Հաղորդվում է, որ Զարիֆի կողմից ղեկավարվող պատվիրակության՝ վաղն առավոտյան Ռուսաստանի Սոչի քաղաք կատարելիք այցի շրջանակներում իրանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ամենաընթերցվածը