Լապշինին Իսրայել կուղարկեն մեկ-երկու օրից. փաստաբան

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 12:33
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեսքանդր Լապշինի մայրը պատրաստվում է մեկնել Բաքու, այդ իսկ պատճառով էլ հետաձգվում է բլոգերի տեղափոխումն Իսրայել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA-ի հետ զրույցում ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Նրա մայրը՝ Բելա Լապշինան ցանկանում է գալ այստեղ, հետևաբար մենք պետք է սպասենք: Լապշինին Իսրայել կուղարկեն 1-2 օրից»,- հայտնել է փաստաբանը:

Նա նշել է նաև, որ ներկայում հիվանդանոցում գտնվող Լապշինը նորմալ առողջական վիճակում է:

Ամենաընթերցվածը