Հայ-ռուսական բարեկամությունը չպետք է ինչ-որ մեկի դեմ լինի. Իվան Վոլինկին

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 12:12
Ռուսաստանը և Հայաստանը  բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա:

«Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: Ինչ-որ մեկի դեմ բարեկամությունը բարեկամություն չէ»,-ասաց դեսպանն ու հավելեց, որ հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի որոշումն է. Հայաստանն է որոշում՝ ում հետ համագործակցել, և Ռուսաստանում ոչ ոք դա չի քննադատում:

Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը՝ դեսպանն ասաց. «Հայաստանն ազատ կարող է դուրս գալ միության կազմից, սակայն, կարծում եմ, որ երկրի բնակչության մեծամասնությունը համաձայն չի լինի, քանի որ տեսնում է այդ միությունում գտնվելու ակնհայտ առավելությունները»:

Ամենաընթերցվածը