Եվս մեկ տհաճ նորություն Հայաստանի պրո-ռուսական ուժերի համար

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 11:41
Հայտնի է դարձել, որ Գերմանիան սառեցրել է սպառազինության վաճառքի վերաբերյալ Թուրքիայի հայտերը: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար և փոխվարչապետ Զիգմար Գաբրիելը:

«Թուրքիայի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ մեզ ուղղված դիմումները, որոնք քիչ չեն, այս պահին սառեցված են», ասել է ԱԳ նախարարը: Նա ընդգծել է նաև, որ համաձայն միջազգային մի շարք համաձայնագրերի՝ որոշ տեսակի զենքի մատակարարում շարունակում է իրականացվել:

Այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին կանխավճար է տվել Ս-400 հակահրթիռային համակարգեր գնելու համար, հայտնում է Հյուրրիյեթը:

«Մեր ընկերներն արդեն ստորագրել են Ս-400-ի համաձայնագիրը: Կանխավճարը նույնպես փոխանցվել է, որքան գիտեմ: Գործընթացը շարունակվելու է Ռուսաստանից մեզ վարկ տրամադրելով: Երկուսս էլ՝ նախագահ Պուտինն ու ես, վճռական ենք այս հարցում», ասել է Էրդողանը:

Հետաքրքիր է՝ Թուրքիայի մասով ինչ կասեն՝ որ եթե Ռուսաստանը չվաճառեր, ուրիշնե՞րն էին տալու:

Ամենաընթերցվածը