Թուրքիայում կձերբակալեն ազգային հետախուզական ծառայության նախկին աշխատակիցների

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 10:43
Թուրքիայի 21 նահանգում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ազգային հետախուզական ծառայության 45 նախկին աշխատակցի ձերբակալելու մասին որոշում է ընդունվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բացի այդ, որոշում է կայացվել ձերբակալել գյուլենականների հետ առնչություն ունեցող 18 իմամի:

Թուրք իրավապահ մարմիններն այս պահին գործողություններ են իրականացրել 32 հասցեում, որի արդյունքում ձերբակալվել է 9 կասկածյալ:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: Երկրի մասնավոր ու պետական հատվածներում գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ ընթանում են զանգվածային ձերբակալություններ:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Ամենաընթերցվածը