ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն բանաձեւ ընդունեց ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 10:12
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ Է ընդունել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին ի պատասխան Փենյանի կողմից վեցերորդ միջուկային փորձարկման: Սահմանափակիչ միջոցառումների նոր փաթեթը թվով իններորդն Է 2006 թվականից ի վեր, երբ Հյուսիասային Կորեան կատարեց իր առաջին ստորգետնյա միջուկային փորձարկումը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Վաշինգտոնի նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ-ի բանաձեւը նախատեսում Է ԿԺԴՀ-ի տեքստիլ արտադրանքի արտահանման լիակատար արգելում, Փենյանի կողմից նավթամթերքների գնման սահմանափակում եւ նավթահումքի ներմուծման սահմանափակում: Սկզբնապես ԱՄՆ-ը պնդում Էր բանաձեւի ավելի կոշտ տարբերակի ընդունումը, բայց արդյունքում վերանայեց փաստաթուղթը՝ զգուշանալով Չինաստանի եւ Ռուսաստանի վետոյից:

Ավելի խիստ տարբերակը նախատեսում Էր ԿԺԴՀ-ին նավթի մատակարարումների արգելանք եւ արտասահմանում Հյուսիսային Կորեայի ղեկավարության ակտիվների սառեցում:

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին քվեարկություկնից հետո հասկանալ Է տվել. որ ԿԺԴՀ-ի համար դեռեւս ամեն ինչ չԷ կորած: «Մենք չենք ձգտում պատերազմի: Եթե Փենյանը համաձայնի դադարեցնել իր միջուկային ծրագիրը, նա կապահովի իր ապագան»,- ասել Է ամերիկացի դիվանգետը:

Ամենաընթերցվածը