Թուրքիան Ռուսաստանին կանխավճար է տվել Ս-400-ի համար. Էրդողան

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 09:58
Թուրքիան Ռուսաստանին կանխավճար է տվել Ս-400 հակահրթիռային համակարգեր գնելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է Հյուրիյեթը:

«Մեր ընկերներն արդեն ստորագրել են Ս-400-ի համաձայնագիրը: Կանխավճարը նույնպես փոխանցվել է, որքան գիտեմ: Գործընթացը շարունակվելու է Ռուսաստանից մեզ վարկ տրամադրելով: Երկուսս էլ՝ նախագահ Պուտինն ու ես, վճռական ենք այս հարցում», - ասել է Էրդողանը: 

Ամենաընթերցվածը