Ռուսաստանը մտադիր է կրճատել երկրում աշխատող ամերիկացի դիվանագետների թիվը

  • Քաղաքականություն - 11 Սեպտեմբերի 2017, 17:11
Ռուսաստանի իշխանությունները մտադիր են կրճատել երկրում աշխատող ամերիկացի դիվանագետների թիվը «հավասարությունը պահելու համար», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, սա պատասխան է ԱՄՆ իշխանությունների գործողություններին, որոնք փակել են Ռուսաստանի հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում:

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները պահանջել էին, որ ԱՄՆ-ն Ռուսաստանում աշխատող իր դիվանագետների թիվը կրճատի մինչև 455:

Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ հյուպատոսությունը փակվել է 2017 թվականի սեպտեմբերի 1-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի պահանջով: Փակվել են նաև Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունները Վաշինգտոնում և Նյու Յորքում: ԱՄՆ-ն նշել է, որ սա պատասխան է Ռուսաստանում իր դիվանագետների թվի կրճատմանը: 

Ամենաընթերցվածը