Թուրքիայի պետական 615 աշխատող Գերմանիայից ապաստան է խնդրել

  • Քաղաքականություն - 11 Սեպտեմբերի 2017, 16:19
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերը հայտնել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո այդ երկրի պետական 615 աշխատող ապաստան է խնդրել Գերմանիայից: Նրանցից 250-ը դիվանագիտական, իսկ 365-ը ծառայողական անձնագիր ունեցող քաղաքացիներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Մայզիերը նշել է, որ տվյալները վերաբերում են մինչև 2017 թվականի օգոստոսն ընկնող ժամանակահատվածին:

Գերմանիայի Ձախերի կուսակցությունն օգոստոսին տվյալներ էր հրապարակել նախորդ ամիսներին ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների վերաբերյալ: Համաձայն ներքին գործերի նախարարությունից կուսակցությանը տրամադրած տվյալների՝ հուլիսին ապաստան է խնդրել Թուրքիայի 620 քաղաքացի, հունիսին՝ 433, իսկ մայիսին՝ 498:

Ամենաընթերցվածը