Գյումրիի բազայի ռուս զինծառայողները դեբոշ են սարքել. կա վիրավոր

  • Քաղաքականություն - 11 Սեպտեմբերի 2017, 15:00
Նախօրեին ռուս զինծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102-րդ զորամասի մի խումբ զինծառայողներ, նրանց թվում՝ ջոկի հրամանատարներ, վիճաբանել են Գյումրիի Մուշ 2 թաղամասում, ինչը վերածվել է ծեծկռտուքի։

Զինծառայողներից մեկը՝ 1991թ. ծնված Նիկոլաևը, տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ զինծառայողի մոտ ախտորոշվել է «գանգուղեղային վնասվածք հարցականով, աջ ակնակապճային շրջանի սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներ»:

Նրան ծեծելու մեջ կասկածվում է ջոկի հրամանատարներից մեկը, կոչումով՝ սերժանտ։

Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ամենաընթերցվածը