Հայաստանը եւ Եվրամիությունը հստակ շարժվում են դեպի ընդհանուր նպատակի իրականացում. Պյոտր Սվիտալսկի

  • Քաղաքականություն - 11 Սեպտեմբերի 2017, 14:16
ԵՄ-Հայաստան համաձայնագիրը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությանը նվիրված ասուլիսի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք պատրաստվում ենք համաձայնագրի ստորագրմանը, շարունակում ենք ներքին նախապատրաստական աշխատանքները, եւ ես հայկական կողմից դեռ որեւէ նշան չեմ տեսել, որը կհակասեր մեր համատեղ միտվածությանը եւ  ծրագրերին:  Հստակ գնում ենք դեպի ընդհանուր նպատակի իրականացում: Հուսամ՝ այս համաձայնագրի շրջանակում  կաջակցենք միմյանց՝  համագարծակցությունը տանելու դեպի նոր մակարդակներ նաեւ հենց գյուղատնտեսության ոլորտում: Ես մեծապես հավատացած եմ, որ հայկական օրգանական գյուղատնտեսական ոլորտը կտարածվի դեպի Եվրոպա: Մենք հետագայում էլ ավելի խորացված  աջակցություն կցուցաբերենք գյուղատնտեսության ոլորտին»,-ասաց նա:

ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին՝ Արեւելյան գործընկերության՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում:  

Ամենաընթերցվածը