Թրամփն ու Ծինպինը քննարկել են Հյուսիսային Կորեայի հարցը

  • Քաղաքականություն - 12 Օգոստոսի 2017, 11:35
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը:

Հաղորդագրությունում նշված է, որ երկու երկրների ղեկավարները ընդգծել են, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում ԿԺԴՀ նկատմամբ ընդունած բանաձևը կարևոր և անխուսափելի քայլ է Կորեական թերակղզում իրավիճակը կայունացնելու համար:

Թրամփն ու Ծինպինը համոզմունք են հայտնել, որ Փհենյանը պետք է դադարեցնի սադրանքները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներին: 

Ամենաընթերցվածը