Եվրահանձնաժողովն արտակարգ հանդիպում է հրավիրում ֆիպրոնիլով ձվերի հարցով

  • Քաղաքականություն - 11 Օգոստոսի 2017, 16:08
Եվրահանձնաժողովը պահանջում է արտակարգ հանդիպում հրավիրել եվրոպական մի շարք երկրների խանութներում ձվերի մեջ ֆիպրոնիլ միջատասպան նյութի հայտնաբերման կապակցությամբ: Այս մասին հայտնում է Դոյչե վելլեն:

Հանդիպմանը պետք է մասնակցեն այն երկրների համապատասխան նախարարությունների ղեկավարները, որտեղ հայտնաբերվել են այդ ձվերը:

Ֆիպրոնիլ նյութով ձվեր հայտնաբերվել են Եվրամիության 12 երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում: 

Գերմանիայի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ այդ ձվերը վտանգավոր չեն մարդու առողջության համար, սակայն չի բացառել ռիսկերը երեխաների համար: 

Ամենաընթերցվածը