Ռուսաստանը կարող է կորցնել իր հյուպատոսությունը Միացյալ Նահանգներում. Կոմերսանտ

  • Քաղաքականություն - 11 Օգոստոսի 2017, 12:56
Կոմերսանտ թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ իշխանությունները կարող են պահանջել Ռուսաստանից փակել Միացյալ Նահանգներում ՌԴ 4  հյուպատոսություններից մեկը (ԱՄՆ-ն Ռուսաստանում երեք հյուպատոսություն ունի):

Սա կարող է լինել ԱՄՆ պատասխանը Մոսկվայի որոշմանը, որն արգելել է ամերկյան դեսպանատան աշխատակիցներին օգտագործել Մոսկվայի ծայրամասում գտնվող ամառանոցը, որը դեսպանատունը օգտագործում էր որպես պահեստ: Մոսկվան պահանջել է նաև, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների թիվը պետք է կրճատվի մինչև 455:

Ամենաընթերցվածը