Թրամփը Հյուսիսային Կորեային սպառնացել է «այնպիսի բանով, որ աշխարհը դեռ չի տեսել»

  • Քաղաքականություն - 11 Օգոստոսի 2017, 12:33
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում են փոխանակվել սպառնալիքներով: Այն բանից հետո, երբ Փհենյանը սպառնաց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ուղարկել Գուամ կղզում ամերիկյան բազայի ուղղությամբ, Թրամփը ԿԺԴՀ ղեկավարությունը նախազգուշացրել է զերծ մնալ ԱՄՆ և նրա դաշնակիցների դեմ ուղղված գործողություններին՝ նշելով, որ հակառակ դեպքում «այնպիսի բան կլինի, որ աշխարհը դեռ չի տեսել»:

Խոսելով Կիմ Չեն Ընի մասին՝ Թրամփն ասել է. «Նա անհարգալից է վերաբերվում մեր երկրին: Նա սարսափելի բաներ է ասել: Նա ու նրա ընտանիքի արածները չափից երկար անհետևանք են մնացել: Ինձ մոտ չի անցնի դա: Թրամփը լրիվ այլ դեպք է»:

Թրամփի հայտարարությունից ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը խնդրի ռազմական լուծումն աղետալի է անվանել և նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է այն կարծիքին մնալ, որ խնդիրը պետք է դիվանագիտական լուծում ստանա: 

Ամենաընթերցվածը