Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին ամերիկացի դիվանագետներին արտաքսելու համար

  • Քաղաքականություն - 11 Օգոստոսի 2017, 09:51
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ամերիկացի դիվանագետներին արտաքսելու համար, քանի որ դա թույլ կտա «շատ գումար տնտեսել», գրում է The Washington Examiner-ը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան, քանի որ մենք փորձում ենք կրճատել ծախսերը, եւ ես շնորհակալ եմ նրան, որ ազատել է մեծ թվով մարդկանց, որի արդյունքում մենք ավելի քիչ ծախսեր կանենք», - լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:

«Չկա ոչ մի պատճառ, որ նրանք (դիվանագետները) վերադառնան: Ես բարձր եմ գնահատում եմ այն փաստը, որ մենք կարողանալու ենք կրճատել ծախսերը աշխատավարձերի համար: Այդպիսով մենք շատ գումար կտնտեսենք», ասել է ԱՄՆ նախագահը:

Հուլիսի 28-ին Ռուսաստանի ԱԳՆ-ը պահանջել է ԱՄՆ-ից  նվազեցնել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թվաքանակը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ:

Ամենաընթերցվածը