Թուրքիան 2 միլիարդ դոլար է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից

  • Քաղաքականություն - 10 Օգոստոսի 2017, 16:34
Թուրքիան 2 միլիարդ դոլար է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիի համար հաշվարկել է Պտուղ-բանջարեղենի ազգային միության գլխավոր վերլուծաբան Կիրիլ Լապշինը:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին օգոստոսի 9-ին հայտարարել է, որ Անկարան հարկադրված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Մոսկվան չվերացնի գյուղատնտեսական արտադրանքի մի շարք տեսակների մատակարարումների առեւտրական սահմանափակումները:

«Թուրքիայի (վնասները – խմբ.) մոտենում են արդեն 2 միլիարդ դոլարի, այն ՌԴ էր արտահանում իր լոլիկի շուրջ 40 տոկոսը, իսկ Ռուսաստանն, իր հերթին, ամբողջ լոլիկի ավելի քան կեսը ներմուծում էր այնտեղից»,- ասել է Լապշինը:

Ամենաընթերցվածը