Թրամփին օրական երկու անգամ ԶԼՄ-ների դրական արձագանքների հավաքածու է ստանում իր մասին. Vice

  • Քաղաքականություն - 10 Օգոստոսի 2017, 11:30
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օրական երկու անգամ իր մասին զանգվածային լրատվամիջոցների դրական արձագանքներ է ստանում իր խորհրդականներից: Օգոստոսի 9-ին այս մասին հայտնել է ամերիկյան Vice ինտերնետ-պորտալը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Պորտալի տվյալներով՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի օգնականներն ամեն առավոտ եւ երեկո Թրամփի աշխատանքային առանձնասենյակի սեղանին են դնում 20 – 25 էջանոց թղթապանակ, որն Սպիտակ տանն անվանում են «քարոզչական փաստաթուղթ»: Ինչպես պնդում է պորտալը, այն բովանդակում է դրական նորություններ, որոնք զանգվածային լրատվամիջոցներում տպագրվել են Թրամփի եւ նրա վարչակազմի գործունության մասին, դրական բնույթի մեծադղորդ վերնագրեր, հաղորդումներ Twitter-ում, որոնց հեղինակները գովաբանում են նախագահին: Դրան հաճախ հավելվում են Թրամփի՝ օրվա ընթացքում հրապարակված այն լուսանկարները, որոնցում նա լավ է դուրս եկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը