Ռուսաստանը Ղրղզստանին ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է նվիրել

  • Քաղաքականություն - 10 Օգոստոսի 2017, 11:13
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն անհատույց Ղրղզստանին է տրամադրել 2 հատ Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, հայտնում է Ինտերֆաքսը: Ինքնաթիռների հետ միասին փոխանցվել են նաև շահագործման համար անհրաժեշտ ցամաքային սարքավորումները:

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը ինքնաթիռների փոխանցման արարողության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ ուշադրության կենտրոնում է պահելու Ղրղզստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցության հարցերը: 

Ամենաընթերցվածը