Սիրիական ընդդիմությունը ԻՊ ահաբեկիչների ձեռքից 2 հայ ընտանիք է փրկել

  • Քաղաքականություն - 09 Օգոստոսի 2017, 20:17

Սիրիայի ժողովրդավարական ուժերը օգոստոսի 8-ին սիրիական Ռաքքայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճիրաններից 7 քրիստոնյա են փրկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Aranews-ի փոխանցմամբ` փրկվածների թվում եղել է երկու հայ ընտանիք:

Փրկվածներից  հայազգի Սավս Քարաբջյանը Aranews-ի հետ զրույցում հայտնել է, որ  «Իսլամական պետության» ահաբեկիչներն իրենց ստիպել են մուսուլմանական գլխաշոր կրել, և մուսուլմաններից տարբերվելու համար  ստիպել են դեմքները բացել:

Հայ կանանցից մյուսը` Քարադիժ Քարադժյանը նշել է, որ իրենք ստիպված են եղել ահաբեկիչներին հարկեր վճարել:

«Կարծես այսօր մենք նորից ենք ծնվել»,- Aranews-ի հետ զրույցում նշել է նա:

ԻՊ կողմից Ռաքքան գրավելուց հետո տեղի քրիստոնյաների մի մասը տեղափոխվել է քրդերի հսկողության տակ գտնվող Հասեքե, իսկ մի մասը շարունակում է մնալ Ռաքքայում:

Ամենաընթերցվածը