Թիլերսոն. Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ չի սպասվում

  • Քաղաքականություն - 09 Օգոստոսի 2017, 17:54
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը շտապել է հանգստացնել. մոտ ժամանակներս Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ չի սպասվում, հայտնում է Գարդիանը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը խոստացել է սպառնալիքի դեպքում պատասխանել հրով ու զայրույթով, իսկ Հյուսիսային Կորեան սպառնացել էր հարվածել Խաղաղ օվկիանոսում գտնվող Գուամ կղզու ամերիկյան բազային:

Մոտալուտ պատերազմ չի լինելու, ամերիկացիները կարող են հանգիստ քնել, ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Թիլերսոնի խոսքով, վերջին 24 ժամում ոչինչ տեղի չի ունեցել, որը կարող է իրավիճակի էական փոփոխության բերել:

«Նախագահն ուժեղ ուղերձ է հղել Հյուսիսային Կորեային՝ օգտագործելով լեզու, որը հասկանում է Կիմ Չեն Ընը, որովհետև նա չի հասկանում դիվանագիտական լեզուն: Կարծում եմ, որ նախագահը պարզապես ցանկանում էր ցույց տալ Հյուսիսային Կորեայի վարչակարգին, որ ԱՄՆ-ն կարող է պաշտպանել իրեն և պաշտպանելու է իրեն ու իր դաշնակիցներին», - ասել է Թիլերսոնը: 

Ամենաընթերցվածը