Սարգսյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ նորություն չկա

  • Քաղաքականություն - 09 Օգոստոսի 2017, 14:45
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռեւս որեւէ կոնկրետ բան չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ այժմ հստակ է, որ սեպտեմբերին Նյու Յորքում լինելու է արտգործնախարարների միջեւ հանդիպում:

«Հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնք մենք բազմիցս ասել ենք. համապատասխան պայմաններ ստեղծել, որ առաջ տանենք բանակցային գործընթացը: Հեծանիվ հնարել դժվար է, այն ինչ որ կա, եղել է, դրա շուրջ մենք բանակցություններ ենք վարելու: Բանակցություններին այլընտրանք չկա», ասել է Նալբանդյանը:

Ամենաընթերցվածը