Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում մեքենաների կուտակումներ կան

  • Քաղաքականություն - 09 Օգոստոսի 2017, 12:08

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, վրացական կողմում ավտոմեքենաների կուտակումներ չկան։

Մեքենաների կուտակումներ են առաջացել Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ այս պահին աշխատանքներ են տարվում խնդիրը հնարավորին շուտ կարգավորելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Հյուսիսային Օսիայում ավելի քան 500 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել: Նրանց մեջ կան նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Իրադրությունը բարդացնում է 40 աստիճան շոգը, որն ավելի ծանր են տանում ծերերը:

Ռուսական կողմը հավաստիացնում է, որ մեքենաների հետ խցանումների մեջ հերթապահում են նաև բժշկական և փրկարարական բրիգադներ: Սահմանը հատելու համար մեքենաները միջինում սպասում են 6 ժամ:

Ամենաընթերցվածը