Թրամփը Հյուսիսային Կորեային սպառնացել է «հրով և կատաղությամբ»

  • Քաղաքականություն - 09 Օգոստոսի 2017, 10:08
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն «հրով և կատաղությամբ» կպատասխանի, եթե Փհենյանի գործողությունները սպառնան ԱՄՆ-ին, հայտնում է BBC-ն:

Թրամփը սպառնալիքը հնչեցրել է այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Հյուսիսային Կորեան միջուկային մարտագլխիկ ունի, որը կարող է տեղադրել իր հրթիռների վրա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄԱԿ-ն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ տնտեսական պատժամիջոցները: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Փհենյանը երկու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել: 

Ամենաընթերցվածը