Թուրքական իշխանություններն առգրավել են Սևան Նիշանյանի բանկային միջոցները

  • Քաղաքականություն - 08 Օգոստոսի 2017, 19:59

Թուրքական իշխանություններն առգրավել են պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանի բանկային միջոցները: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիշանյանը:

«Բանկային հաշվում սև օրվա համար 12 հազար լիրա ունեի: Թուրքիայի Հանրապետությունը չգտավ այլ բան, քան դա առգրավելը: Պետություն չէ, ավազակախումբ է»,- գրել է նա:

Ամենաընթերցվածը