Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնում է պատասխան քայլերով

  • Քաղաքականություն - 08 Օգոստոսի 2017, 17:13
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է օգոստոսի 7-ին շփման գծին միջադեպին, որի հետևանքով, ըստ ադրբեջանական կողմի, 13 տարեկան տղա է վիրավորվել:

Հաջիևն ասել է. «Հայկական սադրանքներն ու հարձակումները կանխելու համար Ադրբեջանի կատարելիք քայլերի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Հայաստանի վրա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հերքելով ադրբեջանական տեղեկությունը և նշելով, որ երեկ երեկոյան և անցած գիշերվա ընթացքում հայկական զինված ուժերը, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որևէ զինատեսակից կրակ չեն բացել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է արել զերծ մնալ նոր արկածախնդրություններից, ինչպես նաև նախազգուշացրել, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների։

Ամենաընթերցվածը