Ինչպես ԱՄՆ-ում բնակվելու թույլտվություն ստանալ նոր օրենքով

  • Քաղաքականություն - 07 Օգոստոսի 2017, 11:22
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է օրինագծին, որը ենթադրում է օրինական ներգաղթի զգալի կրճատում և աշխատանքային վիզաների տրամադրման բալային համակարգի ներդրում ներկայիս գործողի փոխարեն:

Այդ ծրագիրը նման է Ավստրալիայում և Կանադայում օգտագործվող համակարգերին նրանով, որ պոտենցիալ ներգաղթյալներին միավորներ են տրվում տարբեր կատեգորիաներում գնահատման արդյունքներով:

Այդ համակարգի համաձայն՝ ամենամյա քվոտայով հասանելի 140 000 վիզաները կբաշխվեն առաջին հերթին առավելագույն միավորներ ստացածների շրջանում: Այս մասին գրում է ամերիկյան CNN-ը:

Այդ ծրագրի համաձայն՝ առանց յուրահատուկ հանգամանքները հաշվի առնելու՝ առավելագույն միավորներ կարող է ակնկալել, օրինակ, 26-31 տարեկան թեկնածու, ով ԱՄՆ-ում դոկտորի կամ պրոֆեսիոնալ աստիճան է ստացել: Նա նաև պետք է գրեթե կատարելապես տիրապետի անգլերեն լեզվին, աշխատանքի առաջարկ ունենա, աշխատավարձ, որը 3 անգամ գերազանցում է համապատասխան շրջանի միջին եկամուտը:

Օլիմպիական մեդալ կամ Նոբելյան մրցանակ ունենալը ևս միավորներ կապահովի:

Վիզայի հայտ ներկայացնելու համար թեկնածուն պետք է առնվազն 30 միավոր հավաքի:

Միավորներն այսպես են հաշվվելու՝

Տարիք

Նախապատվությունը տրվում է հիմնական աշխատունակ տարիքի թեկնածուներին: 18-21 տարեկան թեկնածուն ստանում է 6 միավոր, 22-25 տարեկան՝ 8 միավոր, 26-30 տարեկան՝ 10 միավոր:

Ավելի մեծ տարիքի մարդկանց համար միավորները հաշվվում են նվազման կարգով՝ 31-35 տարեկան թեկնածուներին 8 միավոր կտան, 36-40 տարեկան՝ 6 միավոր, 41-45 տարեկան՝ 4 միավոր, 46-50 տարեկան՝ 2 միավոր:

Մինչև 18 տարեկան անչափահասներին և 50 տարեկանից մեծ անձանց միավորներ չեն տրվի: Այնուամենայնիվ, 50 տարեկանից մեծ մարդիկ կարող են վիզայի հայտ ներկայանցել:

Կրթություն

Միավորները տրվում են թեկնածուի ունեցած կրթության բարձրագույն մակարդակը հաշվի առնելով: ԱՄՆ միջնակարգ դպրոցի դիպլոմ կամ արտասահմանյան ուսումնական հաստատության համարժեք փաստաթուղթ ունեցող թեկնածուն 1 միավոր է ստանում: Արտասահմանյան ուսումնական հաստատության բակալավրի դիպլոմի համար տրվում է 5 միավոր, ամերիկյանի համար՝ 6:

Արտասահմանյան համալսարանում ճշգրիտ գիտությոնների ոլորտում ստացած մագիստրոսի դիպոմը տալիս է 7 միավոր, ԱՄՆ-ում ստացածը՝ 8 միավոր: Արտասահմանյան համալսարանում ստացած պրոֆեսիոնալ կամ դոկտորական աստիճանի համար տրվում է 10 միավոր, ամերիկյանում՝ 13 միավոր:

Անգլերեն լեզվի տիրապետում

Անգլերեն լեզվի իմացությունը որոշվում է անգլերեն լեզվի ստանդարտ թեստով:

Լեզվի իմացության թեստը 60%-ից պակաս մակարդակով հանձնած թեկնածուներին միավորներ չեն տրվում: Անգլերեն լեզվի 60-80% իմացությունը 6 միավոր է գնահատվում: Ավելի բարձր մակարդակի իմացությունը, օրինակ՝ 80%-90%-ի, 90%-ի և ավելի բարձր, նաև 100%, գնահատվում են 10, 11 և 12 միավորներով համապատասխանաբար:

Եթե աշխատանքի տեղավորման պաշտոնական առաջարկ ունեք

Եթե հայտ ներկայացնողն աշխատանքի հրավեր ունի, որի համար կստանա նահանգում, որտեղ աշխատելու է, ընտանիքի միջին եկամտի առնվազն 150%-ի չափ աշխատավարձ, նրան 5 միավոր է տրվում: Եթե առաջարկվող աշխատավարձը կազմում է նահանգում միջին աշխատավարձի 200%-ի կամ 300%-ի չափ, նա ստանում է համապատասխանաբար 10 կամ 13 միավոր:

Նոբելյան մրցանակ

Նոբելյան մրցանակի կամ «համարժեք» մրցանակի համար 25 միավոր է հատկացվում:

Օլիմպիական մրցանակներ

Անհատական մրցույթում Օլիմպիական խաղերում կամ նման միջազգային սպորտային մրցույթներում մեդալ շահած թեկնածուները ստանում են 15 միավոր:

Ներդրողներ

Այս ծրագրի համաձայն՝ ԱՄՆ-ի տարածքում «նոր կոմերցիոն ձեռնարկության» ստեղծման համար, որը կաշխատի 3 տարի և որի կառավարոմը կլինի հայտ ներկայացնողի գործունեության հիմնական բնույթը, 1,35 մլն դոլար ներդրողին տրվում է 6 միավոր: Եթե ներդրման ծավալը կազմում է 1,8 մլն դոլար, 12 միավոր է տրվում:

Ամուսիններ

Օրինագծի համաձայն՝ իրենց հետ ամուսնուն/կնոջը տանել ցանկացող դիմողները պետք է հաշվի առնեն միավորները, որ իրենց ամուսինները/կանայք կստանային նույն կատեգորիայում:

Ամենաընթերցվածը