Ռուսերենի իմացությունը բավարար է. Բաբլոյանը Վոլոդինին

  • Քաղաքականություն - 17 Հուլիսի 2017, 17:27

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչսլավ Վոլոդինի հայտարարությանը, որով նա առաջարկել էր Հայաստանի իշխանություններին՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ: Այս մասին «Արմենպրես»-ի հացմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ ԱԺ Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ Արա Բաբլոյանը տեղում է հակադարձել Վոլոդինին և ասել, որ նման հարց ՀՀ օրակարգում չի սպասվում:

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղում հակադարձեց՝ պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում»,-ասաց Բաբայանը։

Ամենաընթերցվածը