Արցախի զորամասում միջադեպ չի արձանագրվել. ՊԲ խոսնակը հերքում է Ադրբեջանի տեղեկությունը

  • Քաղաքականություն - 17 Հուլիսի 2017, 16:56
Ինչքանո՞վ է իրականությանը համապատասխանում Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե Արցախի ՊԲ զորամասերից մեկում տեղի է ունեցել փոխհրաձգություն եւ դրա հետեւանքով կա զոհ եւ վիրավոր: «Արցախպրես»-ի այդ հարցադրմանը ի պատասխան՝ ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը նշել է, որ Պաշտպանության բանակի որևէ զորամասում նման միջադեպ չի արձանագրվել:

«Ուղղակի, սովորության համաձայն, հակառակորդ կողմը նման ապատեղեկատվություններով փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն և այդ կերպ ապատեղեկացնել ինչպես իր, այնպես էլ մեր հասարակությանը», նշել է Հասրաթյանը:

Ամենաընթերցվածը