Վոլոդինի անպարկեշտ առաջարկը Հայաստանին

  • Քաղաքականություն - 17 Հուլիսի 2017, 15:23
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանությանն առաջարկել է պաշտոնական կարգավիճակ տալ ռուսերենին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Վոլոդինը այդ առաջարկն արել է, որպեսզի Հայաստանի վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում:

Վոլոդինն այդ մասին ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Բաբլոյանը հուլիսի 17-19-ը այց է կատարում Մոսկվա:

Ռուսաստանում այլ երկրների վարորդական իրավունքներով գործունեություն ծավալելու արգելք սահմանող օրենքը ուժի մեջ է մտել հունիսի 1-ից: Հետո Պետդուման օրենք ընդունեց, որ արգելքը չի տարածվում այն երկրների վրա, որտեղ ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ:

«Ես կարող եմ միայն մի բան ասել՝ տվեք նրան (ռուսաց լեզվին) պաշտոնական կարգավիճակ, եւ այդ ժամանակ օրենքի դրույթը ինքնաբերաբար կտարածվի նաեւ Հայաստանի վրա», հայտարարել է Վոլոդինն ըստ ՏԱՍՍ-ի: Վոլոդինն այդ բանը հայտարարել է ի պատասխան Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը բարձրացված խնդրի: Վարորդական իրավունքների հարցը բարձրացրել է Բաբլոյանը: Նրա կարծիքով, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ռուսերենի պաշտոնական կարգավիճակի դեպքում բացառություն սահմանող օրենքի ընդունումից հետո Հայաստանի քաղաքացիները մնացին դուրս:

Ամենաընթերցվածը