Հայաստանը կավելացնի պաշտպանական ծախսերը

  • Քաղաքականություն - 17 Հուլիսի 2017, 14:26

Հայաստանի Պաշտպանության նախարարության 2017թ. բյուջեով նախատեսված ծախսերը՝ ներառյալ կապիտալ ծախսերը, կազմում են շուրջ 226 միլիարդ դրամ: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ Հանքավանում հրավիրված մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր տարի նախատեսվում է պաշտպանության ոլորտում հատկացումն ավելացնել 26-27 միլիարդ դրամով:

«Թիրախավորված է ոչ թե անվանական ցուցանիշը, այլ՝ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները՝ ՀՆԱ-ի չորս տոկոսի սահմաններում: Ծրագրվում է մինչև 2020թ. ունենալ պաշտպանությանն ուղղվող 500-600 միլիոն դոլարի բյուջե»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Ամենաընթերցվածը