Իրան.կալանավորվել է նախագահի եղբայրը

  • Քաղաքականություն - 17 Հուլիսի 2017, 10:24

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝  Հուսեյն Ֆերեյդունը ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով, հուլիսի 16-ին հայտնել է Iran Front Page պորտալը։

«Այդ մարդու նկատմամբ անցկացվել են բազմակի քննություններ, քննություն վարվել է նաև այլ անձանց նկատմամբ, նրանցից ոմանք կալանքի տակ են», - մեջբերել է պորտալը Իրանի դատարանի ներկայացուցչի խոսքերը։

«Երեկ նա բաց է թողնվել գրավով, սակայն այդպես էլ չի կատարել դրա պայմանները, և կալանքի տակ է առնվել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ն, ասել է նա։

Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։

Հուսեյն Ֆերեյդունը եղել է Իրանի նախագահի հատուկ հանձնակատարը երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։

Ամենաընթերցվածը