Թոնի Բլերը կոչ է անում դադարեցնել Brexit-ը, քանի դեռ կա ժամանակ

  • Քաղաքականություն - 15 Հուլիսի 2017, 16:56

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը, քանի որ դա երկրին կհասցնի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական վնաս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով Sky News-ին տված հարցազրույցը:

«Կարծում եմ, որ դեռևս հնարավոր է հասնել նրան, որ Brexit-ը տեղի չունենա: Պետք է թույլ չտալ, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, քանի որ դա մեզ կհասցնի տնտեսական և քաղաքական վնաս»,- ընդգծել է նախկին վարչապետը:

Նրա խոսքով՝ ներկայումս հասարակությունը հակված է ԵՄ կազմում մնալուն, քանի որ տնտեսության մեջ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում:

Մարտի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գործի էր դրել ԵՄ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածը, որով մեկնարկ է տրվում երկրի անվերադարձ ելքի վերաբերյալ երկամյա բանակցային գործընթացին: Սակայն Բրյուսելում ակնարկել են, որ Մեծ Բրիտանիային դեռևս կարող են շանսեր տրվել՝ մնալու միության կազմում:

Ամենաընթերցվածը