Պատարագ հայկական եկեղեցում՝ Թուրքիայի հեղաշրձման փորձի զոհերի համար

  • Քաղաքականություն - 15 Հուլիսի 2017, 10:55

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 15-ին Քընալըադա կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում 18:00-ին իրականացվելիք ժամերգության ավարտին աղոթք կմատուցվի՝ ի հիշատակ 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների, հանուն երկրի խաղաղության և միության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:

Պատրիարքական տեղապահի կարգադրությամբ՝ Պոլսո հայոց առաքելական եկեղեցիներում հուլիսի 16-ին կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն, որոնց ավարտին աղոթք կհնչեցվի հանուն Թուրքիայի Հանրապետության կայունության և գոյատևման:

Ամենաընթերցվածը