«Հայաստանը երկրորդ էշելոնն է». Ժիրինովսկու հիմար մտքերը Հայաստանի մասին

  • Քաղաքականություն - 14 Հուլիսի 2017, 20:24
Ռուսաստանի Պետական դուման այսօր վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիրը:

Ելույթ ունենալով այդ նիստին, Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Հայաստան պետք է ուղարկել ամուսնացած զինվորականների: 

«Այնտեղ աղջիկները մենակ չեն քայլում փողոցներով, չեն ծանոթանում տղամարդկանց հետ, եւ ամուրիներն այնտեղ անելիք չունեն: Պետք է ուղարկել ամուսնացածներին», ասել է նա:

Ժիրինովսկին նաեւ կարեւոր է համարել Հայաստանում ռուսական խմբավորման քանակի ավելացումը:

«Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է: Հայաստանը միշտ մեզ երախտապարտ է եղել, հենց այնտեղ է սկսվել Թուրքիայի կողմից հայերի վրա ճնշումը, ազգամիջյան պայքարը», ասել է նա:

Ժիրինովսկին նաեւ ասել է, որ հայ սպաներին պետք չէ մոտ թողնել միացյալ զորախմբի հրամանատարությանը, քանի որ նրանք կարող են ինչ որ գործողություններ անել, եւ Ռուսաստանը ստիպված պետք է լինի միջամտել:

Իսկ ավելի վաղ Ժիրինովսկին հայտարարել էր, որ Հայաստանը դաշնակից չէ:

Ամենաընթերցվածը