Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպում կունենան

  • Քաղաքականություն - 14 Հուլիսի 2017, 17:03
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մևլութ Չավուշօղլուն և Էլմար Մամադյարովը հուլիսի 18-19 –ին հերթական անգամ հանդիպում կունենան Բաքվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են վրացական և ադրբեջանական լրատվական կայքերը:

«Երեք նախարարների հանդիպման օրակարգը ձեռևս կազմվում է»,- նշում են լրատվականները:

Ենթադրվում է, որ ԱԳ նախարարները կքննարկեն հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային ներկա խնդիրներին, եռակողմ համագործակցությանը, ինչպես նաև պետությունների միջև գոյություն ունեցող ծրագրերի իրականացմանը:

Ամենաընթերցվածը