ՌԴ ԱԳՆ էլփոստը հաքերային հարձակման է ենթարկվել

  • Քաղաքականություն - 14 Հուլիսի 2017, 15:40

ՌԴ ԱԳՆ էլեկտրոնային փոստը ենթարկվել է հաքերային հզոր հարձակման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ռուսական finanz.ru լրատվական կայքը՝ մեջ բերելով այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքը:

«ՌԴ ԱԳՆ էլեկտրոնային փոստը հաքերային լայնամասշտաբ հարձակման է ենթարկվել: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 29-ի առաջին կեսին նախարարության էլեկտրոնային հասցեին նամակներ են ուղարկվել: Այս լայնամասշտաբ հարձակումից հետո Ռուսաստանի ԱԳՆ–ն իր ինտերնետային աղբյուրները պաշտպանելու համար անվտանգության մի շարք լրացուցիչ քայլեր է ձեռնարկել»,- ընդգծել է Զախարովան:

Ամենաընթերցվածը