Ֆրանսիան մեծացնում է ռազմական բյուջեն

  • Քաղաքականություն - 14 Հուլիսի 2017, 12:16
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրովը հայտարարել է, որ 2018 թվականի ռազմական ծախսերը կավելանան, հայտնում է BFMTV-ն:

Նրա խոսքով, հաջորդ տարի պաշտպանական բյուջեն կկազմի 34.2 միլիարդ եվրո, այս տարվա 32.7 միլիարդ եվրոյի փոխարեն: Այդ գումարից 650 միլիոն դոլարը կհատկացվի արտասահմանում ռազմական գործողությունների իրականացմանը:

Մակրոնը նշել է, որ ռազմական ծախսերն ավելանում են ՆԱՏՕ-ի կանոնակարգին համապատասխանելու համար, որը պահանջում է պաշտպանական ծախսերին ուղղել ՀՆԱ 2%-ը: 

Ամենաընթերցվածը